Ուժեղ երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ

10:59, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր եւ Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 6, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am