«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է

11:23, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում:

Մալենան ունի 3, 367 միավոր: Երկրորդ հորիզոնականում 2, 830 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2, 357 միավոր:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով  Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:


© 2009 ARMENPRESS.am