Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ դարձել է Արգենտինայի գավաթակիր  

11:44, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է Արգենտինայի գավաթակիր:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ` Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցել է «Տալյերես Կորդոբա»-ի հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով` 5:4 հաշվով:

«Բոկա Խունիորս»-ն 4-րդ անգամ է դառնում Արգենտինայի գավաթակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի մասնակցել խաղին:


© 2009 ARMENPRESS.am