Աբխազիան Վրաստանին առաջարկել Է պետական սահմանի սահմանազատման ընթացակարգ սկսել

11:54, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների 55-րդ փուլի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին անցկացվել Է Ժնեւում, աբխազական կողմը վրացական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել Է Վրաստանի հետ պետական սահմանի սահմանագծման ընթացակարգ սկսել՝ հետագա սահմանազատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Աբխազիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: «Նշվել Է, որ սահմանների համաձայնեցման գործընթացը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել տեղերում եւ կարգավորել պետական սահմանը հատելու ընթացակարգը պաշտոնապես սահմանված անցակետերում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սուխումի ներկայացուցիչները նշել են, որ շարունակում են գրանցել Վրաստանի քաղաքացիների կողմից աբխազա-վրացական սահմանի հատման ռեժիմը խախտելու հետ կապված կանոնավոր փաստեր:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, «աբխազական կողմը հերթական անգամ մտահոգություն Է հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ուղղակի աջակցությամբ Վրաստանի ռազմական ներուժի ուժեղացման կապակցությամբ»: «Առանձին ուշադրությամբ ընդգծվել Է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը, ամերիկյան ռազմանավերի կանոնավոր մուտքը Սեւ ծովի ջրատարածք, օտարերկրյա քաղաքացիների եւ ռազմանավերի կողմից Աբխազիայի Հանրապետության օդային տարածության մշտական խախտումը, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման հեռանկարները: Ընդգծվել Է, որ լարվածության Էսկալացման նմանօրինակ աճը լուրջ սպառնալիքներ Է ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների հաջորդ՝ 56-րդ փուլը նշանակված Է 2022 թվականի մարտի 29-30-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am