Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 քաղաքացի

21:59, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 79 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 130 հազար 524-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի 3228 նոր դեպք, որից 529-ը հոսպիտալացվել է:

Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 147 հազար 872 դեպքից 5 մլն 950 հազար 425-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3169 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

58 մլն 489 հազար 565 իրանցի արդեն ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չափաբաժինը ստացել է 48 մլն 926 հազար 450 մարդ: Իսկ 1 մլն 971 հազար 229 քաղաքացի էլ ստացել է երրորդ՝ խթանիչ չափաբաժինը:

 

 


© 2009 ARMENPRESS.am