Բալթիկ ծովում բախվել է երկու բեռնանավ. SVT

10:46, 13 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիկ ծովում բեռնանավը շրջվել Է մեկ այլ նավի հետ բախվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է SVT շվեդական հանրային հեռուստաընկերությունը:

«Երկու բեռնանավերը Բալթիկ ծովում բախվել են Իստադի (Շվեդիա) եւ Բոռնհոլմի (Դանիա) միջեւ: Հանղորդագրություն կա, որ երկու մարդ գտնվում են ջրում: Անցկացվում Է փրկարարական գործողություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ նավերից մեկը գրանցված Է Դանիայում, մյուսը՝ Նորվեգիայում: Առայժմ հայտնի չԷ, թե քանի մարդ կա նավի վրա: Որոնողական աշխատանքներին ներգրավված են շուրջ տասը մակույկ եւ մի քանի ուղղաթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am