Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

08:32, 16 Դեկտեմբեր, 2021

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

© 2009 ARMENPRESS.am