Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը

15:28, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայտարարել է այն անձի անունը, ում Թուրքիան նշանակելու է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:  

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչը լինելու է Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: 

Սերդար Քըլըչը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն է եղել 2014-2021թթ.: Քըլըչը եղել է նաև Ճապոնիայում և Բեյրութում Թուրքիայի դեսպան, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:


© 2009 ARMENPRESS.am