Առաջին նախագահը և ՌԴ դեսպանը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում նկատվող միտումների առնչությամբ

17:23, 20 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով»,- գրել է Մուսինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am