Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

14:30, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ,  21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասաց Գիլոյանը:

 


© 2009 ARMENPRESS.am