Չինաստանը պատրաստ է ռազմավարական կայունության շուրջ բանակցություններին. ՉԺՀ-ի ԱԳՆ

15:53, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ Է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Չինաստանը հանձնառու Է գլոբալ անվտանգության կոլեկտիվ, համընդհանուր, կոոպերատիվ եւ կայուն հայեցակարգերի, Չինաստանը միշտ խաղաղության կառուցող Է եղել ամբողջ աշխարհում, ավանդ Է ներդրել գլոբալ զարգացման բնագավառում եւ պաշտպանել միջազգային կարգը»,-հայտարարել են գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ին հարկավոր Է արդյոք ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանագիր, ինչպիսին Ռուսաստանն առաջարկել Է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Չինաստանը պատրաստ Է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում բոլոր կողմերի հետ խորը քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը՝ ամբողջ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու գործում իր պատշաճ ավանդը ներդրելու համար:


© 2009 ARMENPRESS.am