ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

19:15, 24 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ծննդյան 93-ամյակի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Մաեստրոյի ծննդյան 93-ամյակը լրացել է դեկտեմբերի 23-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վահրամ Դումանյանը Հովհաննես Չեքիջյանին մաղթել է քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք՝ նշելով. «Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը  հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում: Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝  աշխարհով մեկ ներկայացնելով  հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները»:


© 2009 ARMENPRESS.am