Քաբուլում պայթել է թալիբներին պատկանող մեքենան

19:39, 27 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ծայրահեղական «Թալիբան» շարժման անդամներին պատկանող մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 2 թալիբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ թալիբների մեքենան պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ականի վրայով անցնելու հետևանքով: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 


© 2009 ARMENPRESS.am