Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
12:01, 3 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:
© 2009 ARMENPRESS.am