Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

16:20, 3 Հունվար, 2022
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

© 2009 ARMENPRESS.am