Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

17:15, 5 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am