Սահմանամերձ Բերդավանում բացվել է իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր

17:00, 9 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել խաչքարը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի «Ֆեյսբուք»-ի էջից, հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

«Կարմիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։

Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,- ասվում է գրառման մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am