«Ռոմա»-ն տանը զիջել է «Յուվենտուս»-ին. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

08:59, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Ռոմա»-ն տանն ընդունել էր «Յուվենտուս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն առաջին կեսից հետո հաղթում էր, սակայն բաց թողեց հաղթանակը երկրորդ կեսի վերջնամասում:

«Ռոմա»-ի կազմում 48-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ռոմա»-«Յուվենտուս»` 3:4:

«Ռոմա»-ն Սերիա Ա-ում 8-րդն է, «Յուվենտուս»-ը` 5-րդը:


© 2009 ARMENPRESS.am