Gallup-ի հարցումների համաձայն՝ Թուրքիան դասվել է աշխարհի ամենահոռետես երկրների շարքին

13:10, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական normhaber.com-ը:

Միջազգային հետազոտական Gallup ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։

Ըստ տվյալների՝ Թուրքիայում հոռետեսության մակարդակը  մեծապես աճել է երկրում առկա շարունակվող գնաճի ֆոնին:


© 2009 ARMENPRESS.am