Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահն անդրադարձել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին

14:37, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:


© 2009 ARMENPRESS.am