Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի

21:01, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 2-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2394 նոր դեպք, որից 274-ը հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչև օրս գրանցված 6 մլն 214 հազար 781 դեպքից 6 մլն 58 հազար 586-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1462 պացինետ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

60 մլն 251 հազար 217 քաղաքացի Իրանում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 52 մլն 974 հազար 192 քաղաքացի՝ արդեն երկրորդ դեղաչափը: Երրորդ, այսինքն խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 11 մլն 745 հազար 289-ի:

 


© 2009 ARMENPRESS.am