Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից

09:59, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում եւ անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից:


© 2009 ARMENPRESS.am