«Հատիս»-ն առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի դեմ խաղում.Բասկետբոլի կանանց առաջնություն

21:44, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանցառաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: «Հատիս»-ը տարավ իրհերթական հաղթանակը՝ 99-79 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետ» ակումբինկատմամբ:
Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 46 միավորով: Նա նաև 17 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին. ժամը՝ 12:00-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի«Արցախ»-ին:

 


© 2009 ARMENPRESS.am