Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

22:00, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էդգար Փարվանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am