Վարանդայում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

21:47, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները փետրվարի 17-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ աշխատանքներն արդյունք չեն տվել, եղանակային պայմանները եղել են անբարենպաստ:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am