ՀՀ որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստը. Միրզոյան
17:37, 19 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել և որևէ իշխանություն փորձ չի էլ անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հարցին:
Միրզոյանը նախ հիշեցրեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը հաստատվել է խորհրդարանի կողմից:
«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության շուրջ: ՀՀ որևէ իշխանություն երբևէ, և հույս ունեմ նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:
© 2009 ARMENPRESS.am