Amazon-ը ներկայացրել է «Մատանիների տիրակալը. մատանիների իշխանությունը» սերիալի թիզերը

20:11, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ընկերությունը ներկայացրել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինի գրքերի հիման վրա նկարահանվող նոր սերիալի անվանումն ու թիզերը. սեպտեմբերի 2-ից ցուցադրության դուրս եկող սերիալը կկոչվի «Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիները»: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թիզերում պատմվում է 20 մատանիների ստեղծման պատմությունը:

 Amazon-ը գաղտնի է պահում սերիալի հիմնական սյուժետային գծերը:

 

 


© 2009 ARMENPRESS.am