Պեկինի ձմեռային ՕԽ-ի բացումը նման չի լինի ամառայինի բացմանը  

13:03, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում փետրվարի 4-ին մեկնարկելիք   ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կարտացոլի ներկա ժամանակները: Այս մասին  ասել է արարողության ռեժիսոր Չժան Յիմուն։ 

Բացման արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել է  2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն Չժան Յիմուն:

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով,-  հայտնել է Խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։ 


© 2009 ARMENPRESS.am