Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ

15:05, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am