ԿԺԴՀ-ն համաներում է հայտարարել Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ

16:31, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն համաներում Է հայտարարել երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի եւ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ):

Համաներման մասին որոշումն ընդունվել Է ԿԺԴՀ-ի Գերագույն ազգային ժողովի (ԳԱԺ) նախագահի կողմից: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 30-ից:

«ԿԺԴՀ-ի նախարարների կաբինետը եւ լիազոր մարմինները պետք Է գործնական միջոցներ ձեռնարկեն այն անձանց հանգիստ կյանքը եւ աշխատանքը կազմակերպելու համար, որոնք ազատ են արձակվելու»,-հաղորդել Է ԿՀԳ-ն:

Կիմ Իր Իրի ծնունդը նշվում Է փետրվարի 16-ին այն դեպքում, երբ Կիմ Իր Սենի ծննդյան օրն ապրիլի 15-ն Է:

Վերջին անգամ ԿԺԴՀ-ում համաներում Է հայտարարվել 2020 թվականի օգոստոսին՝ Կորեայի աշխատանքային կուսակցության հիմնադրման 75-ամյակի նախաշեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am