Ռուսաստանում 5G բազային կայանների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին

17:06, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստեխ»-ը պլանավորում Է հայրենական 5G բազային կայանների սերիական արտադրությունը գործարկել 2024 թվականին, ընդ որում՝ դրանց առաջին մատակարարումները ՌԴ-ի փորձնական գոտիներում թեստավորելու համար նշանակված են 2023 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը:

««Ռոստեխ» պետական կորպորացիան պլանային աշխատանք Է կատարում Ռուսաստանում 5G կապի ցանցերի զարգացման ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ… 5G բազային կայանների առաջին մատակարարումները փորձնական գոտիներում թեստավորելու համար պլանավորվում Է 2023 թվականին:

Սերիական արտադրությունը պլանավորվում Է սկսել 2024 թվականին: Սարքավորման պատվիրատուները կդառնան շարժական կապի օպերատորները, ինչպես նաեւ խոշոր արտադրական ընկերությունները»,-ասել Է Չեմեզովը:

«Ռոստեխ»-ում նաեւ նշել են, որ հայրենական 5G բազային կայանների ֆունկցիոնալ մակետը, որը կառուցվել Է ռուսաստանյան Էլեկտրոնա-կոմպոնենտային բազայի վրա, հունվարի 20-ին ներկայացվել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am