ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2021-ի միջոցառումների արդյունքները

19:00, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ  ամփոփվել են 2021թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022-ի  հիմնական խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:


© 2009 ARMENPRESS.am