Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք- խորհրդակցություն

20:05, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսա­դիտարկման համա­կարգերի ներդրման խնդիրներ։


© 2009 ARMENPRESS.am