Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայանա առաջին կիսաեզրափակիչում

17:49, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։


© 2009 ARMENPRESS.am