Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին

14:40, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է  Իրանի PressTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում:

Ռազմական գործողություների հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել Է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հուսիների ռազմական օբյեկտների վրա:

Առավել ինտենսիվ ռմբակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրեցին Աբու Դաբիի վրա, որի հետեւանքով զոհվեց չորս մարդ եւ առնվազն հինգը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am