Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

18:04, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 26-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ընդգծելով, որ նախանշվել է ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։

 

 


© 2009 ARMENPRESS.am