ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն ամփոփել է 2021-ի աշխատանքների արդյունքները

18:28, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ «Ամփոփելով հավաքը՝ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։


© 2009 ARMENPRESS.am