Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահ

18:47, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022թ. Ձմեռային նստաշրջանի ընթացքում ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»,- գրել է նա:


© 2009 ARMENPRESS.am