ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ

19:15, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները «տեսնում է բոլոր նախանշանները», որ Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ ուժ կկիրառի մինչև փետրվարի կեսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը:

Շերմանը նաև հայտնել է, որ Ուկրաինան չի հասել այն մակարդակի, որպեսզի ստանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր:

 


© 2009 ARMENPRESS.am