ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին շուրջ իրենց գրավոր պատասխանը. Bloomberg

21:43, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին վերաբերող ամերիկյան գրավոր պատասխանը ռուսական կողմի առաջարկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը:

«Ռուսաստանին ԱՄՆ գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է»,- «Թվիթեր»-ում գրել է լրագրողը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ:

 


© 2009 ARMENPRESS.am