Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին

13:34, 27 Հունվար, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022  թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սինոդի բացումը կազդարարվի Սուրբ պատարագով ուրբաթ՝ փետրվարի 4-ին առավոտյան ժամը 7:30-ին:

Հայ կաթողիկե առաջնորդությունից տեղեկացնում են, որ սինոդական նիստերի օրակարգը հիմնականում կընդգրկի Հայ կաթողիկե եկեղեցու ընդհանուր կացության արժևորումն ու կարիքների ուսումնասիրությունը, ինչպես նաև թեմական հարցերն ու մարտահրավերները։

Արմենուհի Մխոյան

 


© 2009 ARMENPRESS.am