Պարտավոր ենք զբաղվել պաշտպանական հզորությունների ավելացմամբ. Արարատ Միրզոյան

12:00, 28 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար բանակի առողջացումը, պաշտպնական հզորությունների ավելացումն առաջնահերթություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք պարտավոր ենք դասեր քաղել 44 օրյա պատերազմից, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ: Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,-ասաց Արարատ Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am