Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով

12:21, 28 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հարցերին ի պատասխան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո, որը վարակվել է կորոնավիրուսով, Գրիգորյանը թեստ հանձնե՞լ է:

Փոխվարչապետը հայտնեց՝ ինքը թեստ հանձնել է, արդյունքը բացասական է:

«Ես հիվանդացել եմ, լավացել եմ, պատվաստվել եմ, կրկին եմ պատվաստվել»,-ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ երրո՞րդ դեղաչափով, Գրիգորյանը պատասխանեց՝ չորրորդ: Ընդ որում, Գրիգորյանը առաջին պատվաստումը (երկու դեղաչափ-հեղ.) ստացել է մի պատվաստանյութով, երկրորդը՝ այլ պատվաստանյութով:


© 2009 ARMENPRESS.am