Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2594 դեպք. մահացել է 6 մարդ

11:10, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 հազար 348 դեպք, որից 335 հազար 462-ը`առողջացած, 8041-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 հազար 316 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 7342 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 դեպք, առողջացել է 235, մահացել՝ 6 քաղաքացի:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 716 հազար 415-ի:


© 2009 ARMENPRESS.am