Ջո Բայդենը մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ անդամ երկրներ

11:54, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա եւ ՆԱՏՕ անդամ երկրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բայդենի խոսքերը մեջբերում է «Reuters» գործակալությունը

«Բայդենը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ զորքերը կուղարկի Արևելյան Եվրոպա եւ ՆԱՏՕ անդամ երկրներ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am