Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել. մաքսավորներն այն առգրավել են

12:42, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»-ը:

Փոստով ուղարկված 150 ոսկե մետաղադրամները չեն հայտարարագրվել, ուստի, գործի նյութերի հետ միասին դրանք փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը ՝ հետաքննության համար:


© 2009 ARMENPRESS.am