Դոնեցկում և Լուգանսկում բնակվող ռուսաստանցիները կարող են զորակոչվել ՌԴ զինված ուժեր

13:11, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են զորակոչվել ՌԴ Զինված ուժեր

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Նա հավելել է, որ զորակոչվելու դեպքում այդ քաղաքացիները ծառայության կանցնեն ՌԴ տարածքում:

Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ անվտանգության ապահովման, ռուսալեզու բնակչության պաշտպանության հարցը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների հետ հանդիպումների հիմնական թեմաներից մեկն է: Նրանց շատ է մտահոգում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման հեռանկարը:

 


© 2009 ARMENPRESS.am