Պեկինում հատուկ խցիկներ են տեղադրվել Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների հանգիստն ապահովելու համար

14:08, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների հանգստի և քնի համար հատուկ խցիկներ են տեղադրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կազմակերպիչները նաև որոշել են ռոբոտներին վստահել սննդի պատրաստումը գլխավոր մեդիակենտրոնի ճաշասենյակում: Նրանց կվստահվի նաև այդ ճաշասենյակի մաքրությունը:

Մանրամասները` տեսանյութերում


© 2009 ARMENPRESS.am