Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել
19:52, 3 Փետրվար, 2022ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:
Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած 9-րդ զինծառայողն է:
© 2009 ARMENPRESS.am