Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը

15:11, 7 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:


© 2009 ARMENPRESS.am